Foto

Հայաստանը կմիանա օդային պատահարների հարցով Եվրասիական հանձնաժողովին

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաջորդ շաբաթ Եվրասիական տնտեսական հանձնաժողով կներկայացնի միջկառավարական համաձայնագրի նախագիծ՝ օդային պատահարների քննությամբ զբաղվող Եվրասիական հանձնաժողով ստեղծելու մասին, հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, փոխանցում է «ТАСС»-ը:

«Այս գաղափարը վերջերս քննարկվել է Աստանայում կառավարությունների ղեկավարների հանդիպմանը և արժանացել հավանության: Արդեն հաջորդ շաբաթ ես այս թեմայով բանակցություններ եմ վարելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ,պարոն Տիգրան Սարգսյանի հետ, որտեղ տրանսպորտի նախարարության կողմից ներկայացվելու է համապատասխան համաձայնագրերի նախագիծ Եվրասիական ՄԱՀ (Միջպետական ավիացիոն հանձնաժողով) ստեղծելու մասին», - ասել է Մ.Սոկոլովը:

Ըստ նրա՝ Ղրղզստանի, Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի իր գործընկերները դրական են արձագանքել օդային պատահարների հարցով Եվրասիական հանձնաժողովի ստեղծման գաղափարին:

Սոկոլովի խոսքով՝  նոր կառույցը բաց կլինի նաև այն պետությունների առջև, որոնք ԵԱՏՄ անդամ չեն:

Vesti.am