Foto

Բունդեսլիգայի խաղերն առաջին անգամ կին մրցավար կսպասարկի

Բիբիանա Շտայնհաուսն այս հանգստյան օրերին Բունդեսլիգայում իր նորամուտը կնշի որպես գլխավոր մրցավար, գրում է «Die Welt»-ը:

38-ամյա մրցավարը կսպասարկի Բեռլինի «Հերտայի» ու Բրեմենի «Վերդերի» միջև Գերմանիայի առաջնության երրորդ տուրի խաղը, որը կկայանա սեպտեմբերի 10-ին՝ Բեռլինում:

Բիբիանա Շտայնհաուսը կդառնա Գերմանիայի առաջնության խաղ սպասարկած առաջին կին գլխավոր մրցավարը: Նախկինում նա աշխատել է նաև Գերմանիայի գավաթի խաղերում:

Vesti.am