Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «WhoScored» պորտալի կազմած օգոստոսի Եվրոպայի խորհրդանշական հավաքականի ցանկում, որը կազմվել է խաղերի համար միջին գնահատականների հիման վրա:
Ցանկում Մխիթարյանից բացի ընդգրկվել են այնպիսի հայտնի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Նեյմարը:
Օգոստոսի խորհրդանշական հավաքականի կազմը հետևյալ տեսքն ունի. Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ»), Դավիթ Անդրադե Նիկոլաս («Վերոնա»), Դանի Ալվես («ՊՍԺ»), Մարկ Բարտրա («Բորուսիա Դ»), Մարտին Մանտովանի («Լեգանես»), Ժորժե («Մոնակո»), Մալկոմ («Բորդո»), Արտուրո Վիդալ («Բավարիա»), Նեյմար («ՊՍԺ»), Պաուլո Դիբալա («Յուվենթուս») և Լիոնել Մեսսի («Բարսելոնա»):
Vesti.am









