Foto

«Ռեալը»՝ տարվա լավագույն ակումբ

Եվրոպական ակումբների ասոցիացիան (ECA) Մադրիդի «Ռեալն» անվանել է տարվա լավագույն ակումբ: Կազմակերպության նախագահ Կարլ Հայնց Ռումենիգեն հատուկ մրցանակ է հանձնել «սերուցքայինների» փոխնախագահ Պեդրո Լոպես Խիմենեսին:

«Ռեալը» երկրորդ տարին անընդմեջ արժանանում է այդ մրցանակին:

Նախորդ մրցաշրջանում մադրիդցիները Զինեդին Զիդանի գլխավորությամբ դարձել են առաջին թիմը, որը երկու անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Բացի այդ, «Ռեալը» 5 տարի անց նվաճել է Իսպանիայի չեմպիոնի կոչումը:

Vesti.am