Foto

Հայաստան-Դանիա 1:4. ֆոտոշարք

Սեպտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը: Դանիայի հավաքականը հաղթեց 4:1 հաշվով շնորհիվ Թոմաս Դելեյնիի հեթ-տրիքի և Քրիստիան Էրիկսենի գոլի:

Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ռուսլան Կորյանը: 6-րդ րոպեին հայազգի հարձակվողը բացեց հաշիվը, գրավելով Շմեյխելի դարպասը:

11 րոպե անց Թոմաս Դիլեյնը հավասարեցրեց հաշիվը: 29-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենի տուգանային հարվածով հաշիվը դարձավ 1:2: Խաղի 82-րդ և ավելացված ժամանակում Թոմաս Դիլեյնը դարձավ հեթ-տրիքի հեղինակ, հաշիվը դարձնելով 1-4:

Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

16. Գրիգոր Մելիքսեթյան 19. Հովհաննես Համբարձումյան 3. Վարազդատ Հարոյան 5. Գաել Անդոնյան 13. Կամո Հովհաննիսյան 20. Լևոն Հայրապետյան (15. Գագիկ Դաղբաշյան, 38) 14. Արտակ Գրիգորյան 17. Արտակ Եդիգարյան 18. Հենրիխ Մխիթարյան 9. Ռուսլան Կորյան (23. Արաս Օզբիլիս, 76 ) 22. Սարգիս Ադամյան (10. Տիգրան Բարսեղյան, 58)

Պահեստայիններ` 1. Արսեն Բեգլարյան 12. Գոռ Մանուկյան 2. Արմեն Մանուչարյան 7. Էդգար Մալաքյան 8. Մարկոս Պիզելլի  11, Արթուր Սարկիսով  21. Դավիթ Մանոյան

Գլխավոր մարզիչ՝ Արթուր Պետրոսյան

Լուսանկարները՝ Աստղիկ Հովհաննիսյանի