Foto

Վաչիկ Վարդանյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող

Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում անցկացված մարտական սամբոյի «Բայկալի Գավաթ» միջազգային մրցաշարում հաղթող է դարձել Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, եղվարդցի Վաչիկ Վարդանյանը, որը հավասարը չի ունեցել 68 կգ քաշային կարգում, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վաչիկ Վարդանյանը աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է, բազմակի մրցանակակիր:

17 երկրի 100 մասնակցից հաղթող է դարձել նաև չորս մարզիկ Ռուսաստանից, մեկական՝ Մոնղոլիայից և Հարավային Կորեայից: