«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի երկարացրել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ղեկավարությունում ստեղծված իրավիճակի պատճառով:
Հուլիսի սկզբին «Բարսելոնան» հայտարարեց Մեսսիի հետ պայմանագիր կնքելու պայմանավորվածության մասին: Նա համաձայնություն տվեց նաև 4-ամյա պայմանագիր կնքելու առաջարկին:
Արգենտինացու պայմանագիրը կատալոնացիների հետ դեռ ստորագրված չէ, իսկ գործողի ժամկետը սպառվում է 2018-ի ամռանը: «Onda Cero» ռադիոյի լրագրող Մարտինեսն իր հերթին հայտարարել է, որ Մեսսին մտադիր է հեռանալ ակումբից հաջորդ ամռանը, գրում է նա՝ հղում անելով «Sportarena AS»-ին:
Ըստ պարբերականի՝ պատճառը ստեղծված իրավիճակն է կատալոնացիների ակումբի ղեկավար կազմում: Սեպտեմբերի 1-ին ստորագրահավաք է սկսվել Ժոզե Բարտոմեուի ակումբի ղեկավարությանը անվստահություն հայտնելու օգտին:
Եթե Մեսսին ստորագրի պայմանագիրը, ապա այն կազդի գործող նախագահի դեմ ստորագրությունների քանակի վրա: Վերընտրությունների համար հարկավոր է հավաքել ակումբի անդամների գոնե 15 տոկոսի ստորագրությունները, այսինքն 1650 ստորագրություն:
Արգենտինացին առաջին անգամը չէ, որ ձգձգում է ստորագրումը: Նույն դիրքորոշումը նա որդեգրել էր, երբ որոշվում էր Նեյմարի ճակատագիրը, այդ մասին հայտնել է իսպանական աղբյուրը:
Vesti.am









