ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատի ամենամսյա վարկանիշային թարմացված աղյուսակը:
ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ, Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանն առաջադիմել է մեկ հորիզոնականով և այժմ 4-րդն է: Արոնյանն ունի 2802 միավոր:
Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը (2827 միավոր): Լավագույն եռյակում համապատասխանաբար տեղ են գտել Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա, 2804) և Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2803):
Լավագույն հարյուրյակի մեջ ընդգրկվել է Հայաստանի հավաքականի ևս երկու անդամ: Սերգեյ Մովսեսյանը 2671 միավորով 72-րդ է, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 2667 միավորով 79-րդը:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը նահանջել են և այժմ համապատասխանաբար զբաղեցնում են 51-րդ (2415) ու 56-րդ հորիզոնականները (2401):









