Տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Արցախը» հայտարարում է 2 նորեկների ձեռքբերման մասին: Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մեր թիմն են համալրել Վիկտոր Մարտինը և Դավիթ Իսրայելյանը։ Նրանք Մոսկվայի «Նիկայի» ակադեմիայի սաներ են։
Մարտինը և Իսրայելյանը մինչև դեկտեմբեր պայմանագիր են ստորագրել «Արցախի» հետ։











