Foto

Ռոնալդուն գերազանցեց Պելեին

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԱԱ-2018-ի՝ նախընտրական փուլի շրջանակում Ֆարերյան կղզիների դեմ կայացած հանդիպման ժամանակ (5:1) դարձավ հեթ-տրիկի հեղինակ:

Ռոնալդուի կարիերայում դա 48-րդ հեթ-տրիկն էր, և 5-րդը՝ Պորտուգալիայի կազմում:

Ռոնալդուի հեղինակած երրորդ գոլը 14-րդն էր նախընտրական մրցաշարում: Այդ ցուցանիշով Ռոնալդուն կրկնեց «Ռեալի» նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչի ցուցանիշը, ով ԱԱ-1988-ի ժամանակ կրկին 14 գոլ էր հեղինակել և ռեկորդ սահմանել :

Բացի այդ, այժմ Պորտուգալիայի ավագը հավաքականի կազմում 78 գնդակ ունի իր հաշվին: Այդպիսով, նա շրջանցեց Պելեին, ով Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել էր 77 գոլի հեղինակ:

Vesti.am