Եվրոպայի 2019թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ռուսաստանի ընտրանուն: Խաղը գոլազուրկ ավարտվեց:
Հայաստանի հավաքականը 5 անգամ հարված կատարեց Ռուսաստանի ընտրանու դարպասապահ Անտոն Միտրյուշկինին պաշտպանած դարպասին:
Այս խաղից հետո 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հայաստանի ընտրանին՝ 4 միավորով:
3-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին տնային հանդիպման ժամանակ կմրցի Մակեդոնիայի ընտրանու հետ:
Հավելենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթել էր Ջիբրալթարի ընտրանուն՝ 3:0 հաշվով:
Հայաստանի Մ-21 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով`
1. Հենրի Ավագյան, 3. Արթուր Քարտաշյան, 5. Հակոբ Հակոբյան (16. Հովհաննես Հարությունյան, 67), 6. Վահագն Հայրապետյան, 9. Նարեկ Ասլանյան (19. Ռոբերտ Մինասյան, 78), 11. Հայկ Գալստյան, 17. Վահան Բիչախչյան (7. Հովհաննես Իլանգյոզյան, 60), 18. Ալիկ Առաքելյան, 21. Հայկ Սարգսյան, 22. Ռոբերտ Հակոբյան, 23. Նարեկ Պետրոսյան
Պահեստայիններ` 12. Մարկ Գրիգորյան, 4. Աղավարդ Պետրոսյան, 13. Ալեքսանդր Հովհաննիսյան, 15. Գագիկ Մաղաքյան
Գլխավոր մարզիչ` Արթուր Ոսկանյան։









