Սեպտեմբերի 3-27-ը Թբիլիսիում կանցկացվի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Նոկաուտ մրցակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցի 128 շախմատիստ: Միջազգային վարկանիշ ունեցող լավագույն 30 գրոսմայստերներից մրցաշարին չեն մասնակցի միայն երկուսը: Այդ մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի լրատվականից:
1/64 եզրափակչում Լևոն Արոնյանը կխաղա Դանիել Կաուդերիի հետ (ՀԱՀ), Հրանտ Մելքումյանը ՝ Բորիս Գրաչյովի (ՌԴ), Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել): ԱՄՆ-ը ներկայացնող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանն առաջին շրջանում կհանդիպի Անտոն Կովալյովին (Կանադա):
Բոլոր փուլերում, բացի եզրափակչից, մրցակիցները կխաղան երկու պարտիա: Ոչ-ոքիի դեպքում կանցկացվեն կարճեցված ժամանակով պարտիներ: Եզրափակչում կխաղացվի չորս պարտիա:
Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցները հավակնորդների մրցաշարի ուղեգիր կստանան:









