Foto

Մխիթարյանը՝ Պրեմիեր լիգայի ամենաստեղծագործ ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի ամենաստեղծագործ ֆուտբոլիստն է: Այս մասին հայտնում է «Squawka»-ն:

Հայ ֆուտբոլիստը ընթացիկ առաջնությունում տպավորիչ է մեկնարկել: ՄՅՈւ-ի կազմում մինչ օրս անցկացված 3 խաղում Մխիթարյանը դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ՝ կրկնելով ԱՊԼ-ի` 23 տարվա վաղեմության ռեկորդը: 3 խաղում Մխիթարյանը կարողացել է ստեղծել նաև 13 պահ և կատարել 3 հեռահար փոխանցում:

Vesti.am