Foto

Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում է

Համբուրգում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն անցավ կիսաեզրափակիչ: Նա առնվազն բրոնզե մեդալ ապահովեց:

Քառորդ եզրափակչում Բաչկովը միավորներով հաղթեց մոնղոլ Չինզորիգ Բատարշուխին:

Մեր մյուս բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) երեկ ավարտել է մրցելույթները: