Foto

Զինեդին Զիդանն ավարտել է «Ռեալի» տրանսֆերային արշավը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտնել է ամառային տրանսֆերային արշավն ավարտելու մասին, հաղորդում է «Marca»-ն:

Ֆրանսիացի մասնագետը տեղեկացրել է «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսին, որ թիմին համալրումներ պետք չեն:

Ամռանը «Ռեալի» կազմը համալրել են պաշտպան Տեո Էրնանդեսը և կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, իսկ թիմից հեռացել են հարձակվող Ալվարո Մորատան, կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը և պաշտպաններ Դանիլոն, Ֆաբիու Կոենտրաուն և Պեպեն: