Foto

ԱԱ. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը դուրս մնաց հետագա պայքարից

Համբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Կարեն Տոնականյանը (60 կգ) երկրորդ մենամարտում պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին և դուրս մնաց հետագա պայքարից:

Մեր երկրի միակ ներկայացուցիչը Համբուրգում մնում է Հովհաննես Բաչկովը (64 կգ), որը երեկ դուրս է եկել քառորդ եզրափակիչ: