Foto

Ունիվերսիադա. ուշուիստ Կարապետ Թևոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

Թայվանի Թայփեյ քաղաքում ավարտվում է 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերը։

Այսօր Կարապետ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում չկարողացավ առավելության հասնել Իրանի ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհի նկատմամբ և բավարարվեց բրոնզե մեդալով։

Այսպիսով, Հայաստանի պատվիրակությունն ավարտեց մրցելույթները 29-րդ ամառային Ունիվերսիադայում։ Մեր թիմի 16 մարզիկ հանդես եկավ յոթ մարզաձևում։ Ընդհանուր հաշվարկով հայ մարզիկները նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե։

Առաջին անգամ համաշխարհային ուսանողական խաղերի պատմության մեջ Հայաստանն ունեցավ կրկնակի չեմպիոն՝ ի դեմ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանի։