Ինդիանապոլիսում Հայաստանի լողորդներն ավարտեցին մրցելույթներն աշխարհի պատանեկան առաջնությունում: Այդ մասին փոխանցում են ՀԱՕԿ-ից:
Մրցումային վերջին օրն Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ լողաոճում մրցատարածությունն անցավ 0.51.49 ժամանակում: Արթուրն այս արդյունքով սահմանեց Հայաստանի մեծահասակների ևս մեկ ռեկորդ, ինչպես նաև լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա:
Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեցին 50 մետր ազատ ոճին և ցույց տվեցին, համապատասխանաբար, 0.27.56 և 0.27.95 արդյունք:









