Foto

Ազատ ոճային ըմբիշները աշխարհի առաջնությունից վերադարձել են Երևան

Ազատ ոճային ըմբիշները Փարիզում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել են Երևան: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:

Բրոնզե մեդալակիրներ Գեորգի Կետոևը (97 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ) «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեցին տպավորություններով.

Գեորգի Կետոև. «Սա Հայաստանի համար նվաճած իմ առաջին մեդալն է, այդ պատճառով էլ յուրահատուկ զգացողություններ ունեմ: Հույս ունեմ՝ այս մեդալն ապագա հաջողությունների միայն սկիզբն է: Ոչինչ հեշտ չի տրվում, ստիպված էի բոլոր ուժերս ներդնել: Բայց մրցանակային տեղի համար այդ ջանքերն արդարացված են: Զգում եմ, որ մարզական առումով ավելացնում եմ»:

Լևան Բերիանիձե. «Այս, ինչպես նաեւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը հեշտ չեն տրվել: Մենք շատ աշխատեցինք և արժանիորեն հասանք նպատակին: Հատկապես կառանձնացնեմ բրոնզե մեդալի համար գոտեմարտը ռուս ըմբիշի հետ: Մարզիչների հետ մենք ճիշտ մարտավարություն ընտրեցինք, որը հաջողություն բերեց: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ցավում էին մեզ համար»: