Foto

Ասենսիոնի դուբլը չօգնեց «Ռեալին»

Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Վալենսիայի» հետ։

Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացել է տանտերերի կիսապաշտպան Մարկո Ասենսիոնը։ 8 րոպե անց «չղջիկների» կիսապաշտպան Կարլոս Սոլերը հաշիվը հավասարեցրել է։ 77-րդ րոպեին Ժեոֆրի Կոնդոգբիան առաջ է մղել վալենսիացիներին, սակայն մի քանի րոպե անց Ասենսիոնը տուգանային հարվածով հավասարեցրել է հաշիվը։

Արքայական ակումբը կադրային լուրջ խնդիրներ ուներ. որակազրկման պատճառով բացակայում էին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, վնասվածք ուներ ֆրանսիացի Ռաֆայել Վարանը։

Այս հանդիպումից հետո թիմերն ունեն 4-ական միավոր։