Foto

Մխիթարյանն սկսել է հասկանալ ինձ, ես՝ նրան. Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կարծիքով՝ ինքը և Հենրիխ Մխիթարյանն սկսել են լավ հասկանալ ﬕմյանց:

«Նա սկսել է հասկանալ ինձ, ես նրան: Նախորդ մրցաշրջանի սկզբին, եթե նա կարողանար առավել լավ հասկանալ ինձ, ապա ﬔնք լավ կսկսեինք: Մենք շատ ժամանակ ենք անցկացնում ﬕասին, սովորում ենք ﬕմյանցից, նա ինձ ավելի լավ գիտի, ես նրան: Մխիթարյանի տաղանդն այս տարի ավելի լավը կլինի»,-Մոուրինյոնի խոսքերն է ﬔջբերում  «Յունայթեդի» կայքը:

Անգլիական Պրեﬕեր լիգայի 2 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»  երկու հաղթանակ ունի և 6 ﬕավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հենրիխ Մխիթարյանը երկու խաղերի ընթացքում 4 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Vesti.am