«Apple»-ի նոր սմարթֆոնի շնորհանդեսը, որը, հավանաբար, կստանա «iPhone 8» անվանումը, կկայանա սեպտեմբերի 12-ին: Այդ մասին,տեղեկացնում են «Mac4Ever »հրատարակությունից, որը մասնագիտացած Է ընկերության նորույթների մասին լուրերի բնագավառում:
Վերջին ժամանակներս ստացվել են բազմաթիվ հաղորդումներ տարբեր աղբյուրներից՝ մատակարարներից մինչև բջջային գործարկուները, և ընդհանուր առմամբ կարելի պատկերացնել, թե ինչ տեսք կունենա «Apple»-ի նոր առաջատար սմարթֆոնը: Սպասվում Է, որ «iPhone 8»-ը կստանա OLED-Էկրան՝ 5,8 դյույմ չափով և կդառնա ամենամեծն ամերիկյան ֆիրմայի սմարթֆոնների շարքում: Որպես ամենանկատելի նորույթներց մեկը նշվում Է Home կոճակի բացակայությունը. դրա գործառույթները կկատարի «վիրտուալ» կոճակը, որն Էկրանի մի մասն Է:
Վարկածներից մեկով՝ նոր հեռախոսը կօգտագործի օգտատերերի նույնականացման համար դեմքերի ճանաչման տեխնոլոգիա՝ Touch ID տեխնոլոգիայի փոխարեն, որը տիրոջը որոշում Է մատնադրոշմներով: Կան տվյալներ, որ հեռախոսը կհանդերձվի անհաղորդալար լիցքավորման տեխնոլոգիայով:
Վերջապես, նորույթի գինը: Ըստ «Interfax»-ի՝ առաջատար սմարթֆոնի գները կսկսվեն 1000 կամ նույնիսկ 1100 դոլարից:
Vesti.am









