Foto

«Mercedes-Benz»-ը ներկայացրել է «S-Class» լրամշակված կաբրիոլետը. տեսանյութ

«Mercedes-Benz» ընկերությունն անոնսային տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով «S-Class» լրամշակված կաբրիոլետը: Մոդելի համաշխարհային շնորհանդեսը կկայանա 2017 թվականի սեպտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում, հայտնում է «360» հեռուստաալիքը:

Լրամշակումների ծավալի մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն մեծ է հավանականությունը, որ բաց վերնամասով «Mercedes-Benz S-Class»-ը թարմացվելու է շքեղ «Mercedes-Maybach»-ի ոճով:

Փորձագետները կարծում են, որ թարմացված տարբերակը բարելավված LED օպտիկա կունենա, հետևի լուսարձակների նոր գրաֆիկա, սրահում՝ նոր, ավելի հարմար ղեկ:

https://www.youtube.com/watch?v=7xCMCNXzlyw

Vesti.am