Foto

Կայացավ բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը

Կայացավ Համբուրգում մեկնարկող բռնցքամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից:

Հայաստանն աշխարհի առաջնությունում ներկայացնում են Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ):

Նախնական փուլում Տոնականյանի մրցակիցն ավստրիացի Հարի Գարսիդն է: Հովհաննես Բաչկովը պայքարն սկսելու է երկրորդ շրջանից: