Foto

Ազատ ոճայիններն սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

Փարիզում այսօր մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականից առաջին օրը պայքարի մեջ կմտնի երեք ըմբիշ: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվականից:

Գարիկ Բարսեղյանը 59 կգ քաշային կարգում որակավորման փուլում կհանդիպի իսրայելցի Յուրի Հոլուբին, Վալոդյա Ֆրանգուլյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Ղազախստանի ներկայացուցիչ Դաուլեթ Նիյազբեկովն է:

Գերծանր՝ 125 կգ  քաշային Լևան Բերիանիձեն պայքարը կսկսի 1/16 եզրափակչից և կգոտեմարտի որակավորման փուլում սլովակ-ղազախ զույգի հաղթողի հետ: