Foto

«Volkswagen»-ը նոր արտաճանապարհային է ներկայացրել

«Volkswagen» ընկերությունը ներկայացրել Է «T-Roc» անվանումով նոր արտաճանապարհայինի մոդելը: «T-Roc» ավտոարտադրողի  առաջին  երկգույն թափքով, ամենակոմպակտ և մատչելի արտաճանապարհայինն Է: Ամենագնացը գերմանական շուկայում կարժենա մոտավորապես 20 հազար եվրո:

Նորույթի ընդհանուր երկարությունը կազմում Է 4234, լայնությունը՝ 1819, բարձրությունը՝ 1573 միլիմետր, իսկ անվային բազան հավասար Է 2603 միլիմետրի:

«T-Roc»-ը «Տիգուանից» 252 միլիմետրով կարճ, 20 միլիմետրով նեղ և 100 միլիմետրով ցածր է: Կրոսովերի անվային բազան 74 միլիմետրով փոքր Է, քան ավագ մոդելինը: «Volkswagen T-Roc»-ը կառուցված Է «MQB» մոդուլային շասիի վրա, որն արդն օգտագործվում Է «Իբիցի» և «Պոլոյի» վրա: Կրոսովերը մատչելի կլինի «Style» և «Sport» վերափոխակներով:

«T-Roc»-ի հրապարակային նորամուտը կկայանա սեպտեմբերին՝ Ֆրանկֆուրտում կայանալիք մոտորշոուում: Առաջին պատվիրատուներն իրենց ավտոմեքենաները կստանան մինչև տարեվերջ: