Foto

Հայաստանը կմրցի Դանիայի և Ալբանիայի ընտրանիների հետ

Բասկետբոլի 2019 թ. աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլի ուղեգիր չնվաճած մասնակիցները հանդես կգան Եվրոպայի 2021 թ. նախընտրական փուլում: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:

Մյունխենում այսօր կայացած վիճակահանության արդյունքում Հայաստանի հավաքականը հայտնվեց Բ ենթախմբում, որտեղ կմրցի Դանիայի և Ալբանիայի ընտրանիների հետ: Հանդիպումները կսկսվեն այս տարվա նոյեմբերից:

Նախընտրական փուլի ինը մասնակիցները պայքարելու են հաջորդ փուլի չորս ուղեգրերի համար: