«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի կինը` Անտոնելա Ռոկուցոն մարզիկին կրկին զավակ է պարգևելու, վստահեցնում է «AS»-ը:
Երեխայի սեռը դեռևս հայտնի չէ:
Նշենք` Մեսսին դեռևս չի հաստատել ընտանիքի համալրման լուրերը: Նախորդ դեպքերում ֆուտբոլիստն այդ մասին հայտնում էր «Instagram»-ում:
Հիշեցնենք` Մեսսին և Ռոկուցոն արդեն երկու որդի ունեն` 4 տարեկան Տյագոն և 2 տարեկան Մաթեոն: Հունիսի 30-ին զույգն օրինականացրել էր հարաբերությունները հայրենի Ռոսարիո քաղաքում:
Vesti.am









