Օգոստոսի 24-28-ը, Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում կանցկացվի մինչև 12 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը կներկայացնեն Նարեկ Ստեփանյանն ու Ռուբեն Գալոյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանն ասել է.
«Հիմա մենք շեշտը դնում ենք հիմնականում երիտասարդների վրա: Հուլիսին, Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ ընդհանուր առմամբ վեց թենիսիստ՝ մինչև 15 տարեկան մեր պատանիներն ու մինչև 18 տարեկան աղջիկները: Մայրցամաքի առաջնությունն անցկացվում էր ինչպես անհատական, այնպես էլ թիմային հաշվարկով: Հաշվի առնելով մեր համեստ ֆինանսական հնարավորությունները՝ նորմալ արդյունքներ ցույց տվեցինք»:
Հայաստանի պատանի թենիսիստները Ստրասբուրգում հանդես կգան մարզիչ Արշակ Հարությունյանի ղեկավարությամբ:









