Ամերիկացի գործարար Իլոն Մասքը ներկայացրել է իր գլխավորած «SpaceX» ընկերության առաջին սաղավարտը. լուսանկարն ինժեները հրապարակել է «Instagram»-ի իր էջում ու մակագրել.
«SpaceX սկաֆանդրի առաջին լուսանկարը: Ավելի շատ լուսանկարներ կներկայացնենք առաջիկա օրերին: Նշեմ, որ սա աշխատանքային տարբերակն է (ոչ մակետը): Այն արդեն փորձարկվել է երկակի վակուումային ճնշման տակ: Շատ բարդ է եղել հավասարակշռություն պահել գեղագիտության և ֆունկցիոնալության միջև: Հեշտ է ամեն ինչ անել առանձին-առանձին»:Vesti.am









