«PicsArt»՝ ամսական ավելի քան 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող լուսանկարների խմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցը «iMessage» հավելվածի համար գործարկել է նոր գործառույթ, ինչը «iMessage» օգտատերերին հնարավորություն է տալիս ընկերների հետ շփման համար օգտագործել «PicsArt»-ի 2 մլն սթիքերները: Այժմ հեշտությամբ կարելի է «PicsArt» սթիքերներ ստեղծել, որոնել և օգտագործել դրանք անմիջապես «iMessage»-ում:
Այս ծառայությունը «iMessage»-ի և «PicsArt» օգտատերերի շփումն ավելի ստեղծարար ու բովանդակալից է դարձնում։
Օգտագործելով «PicsArt»-ի 3 հազարից ավելի խմբագրման գործիքները, ֆիլտրերը, արհեստական ինտելեկտի կախարդական էֆեկտները, տեքստերն ու տառատեսակները՝ «PicsArt»-ի օգտատերերն ստեղծել են սթիքերներ ցանկացած զգացմունք արտահայտելու համար:
Ի դեպ, «PicsArt» հավելվածում օգտատերերի կողմից ամեն օր հազարավոր նոր սթիքերներ են ստեղծվում:
Այժմ, «iMessage»-ի ցանկացած օգտատեր կարող է օգտվել «PicsArt»-ում առկա սթիքերներից՝ իր զգացմունքները կամ տրամադրությունը փոխանցելու համար։ Իսկ եթե համապատասխան պատկեր չգտնվի, կարելի է ինքնուրույն հեշտությամբ ստեղծել ցանկացած սթիքեր։
Այժմ արդեն «iOS» օգտատերերը կարող են
- ներբեռնել «PicsArt»-ի «iPhone»-ի կամ «iPad»-ի համար նախատեսված նոր «iMessage» հավելվածը,
- ազատ օգտագործման համար հասանելի սթիքերների շտեմարանում որոնել ցանկացած սթիքեր,
- ցանկացած նկարից նոր սթիքեր ստեղծել,
- վերցնել և տեղադրել սթիքերը «iMessage» հաղորդագրության ցանկացած հատվածում, նույնիսկ հաղորդագրությունից դուրս՝ խոսակցությունն ավելի զվարճալի և ստեղծարար դարձնելու համար:
«PicsArt»-ում սթիքերների ստեղծման աճի տեմպերը հսկայական են: Այժմ մենք ունենք օգտատերերի կողմից ստեղծված 2 միլիոն սթիքեր և ավելի քան 10 միլիոն ազատ օգտագործման համար հասանելի (free-to-edit) լուսանկարներ, ինչի շնորհիվ «PicsArt»-ը դարձել է աշխարհի ամենամեծ «free-to-edit» շտեմարաններից մեկը», -նշում է «PicsArt»-ի Պրոդուկտի համար պատասխանատու փոխնախագահ Արգամ Դեր Հարությունյանը: «PicsArt»-ի «iMessage» հավելվածով մենք ընկերների համար զրույցները դարձնում ենք զվարճալի և սթիքերներով ինքնաարտահայտման հնարավորություն տալիս»:
Ինչպե՞ս օգտագործել «PicsArt»-ի «iMessage» հավելվածը.
Ներբեռնեք «PicsArt» ֆոտոխմբագրման հավելվածը «iOS»-ի համար
Բացեք «iMessage»՝ նոր հաղորդագրություն գրելու համար, սեղմեք ձախ կողմի սլաքը
Սեղմեք «App Store iMessage», ապա սեղմեք ձախից ներքևում գտնվող չորս կետիկը
Նշեք «PicsArt» հավելվածը և փնտրեք սթիքերներ կամ ստեղծեք ձեր անձնական սթիքերը
Սթիքերն ընտրելուց հետո տեղափոխեք այն հաղորդագրության (chat) մեջ:
Բացի «iMessage»-ից, «PicsArt» սթիքերներով կարող եք կիսվել նաև բոլոր սոցիալակա ն ցանցերում, այդ թվում «WhatsApp», «Facebook Messenger», «Instagram», «Facebook» և «Twitter»:









