Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր 80 կգ Մաքսիմ Մանուկյանն նվաճեց ոսկե մեդալ 5։0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևին։
Մաքսիմը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ փայլուն կերպով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ղադերիանին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության էր հասել շվեդ Ալեքս Կեսիդիսի, ապա քառորդ եզրափակչում՝ գերմանացի Պասկալ Էիսելի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Մանուկյանը մաքուր հաղթանակ տարավ վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ գոտեմարտում:









