Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական 59-66-80-130 կգ քաշային կարգերի ըմբիշները: Այդ մասին տեղեկացնում են ՀԱՕԿ լրատվական ծառայությունից:
80 կգ Մաքսիմ Մանուկյանը դուրս է եկել եզրափակիչ: Մանուկյանը ոսկե մեդալի համար պայքարում կմրցի Բելառուսի ներկայացուցիչ Ռադիկ Կուլիևի հետ:
Մաքսիմը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ փայլուն կերպով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Յուսեֆ Ղադերիանին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշն առավելության էր հասել շվեդ Ալեքս Կեսիդիսի, ապա քառորդ եզրափակչում՝ գերմանացի Պասկալ Էիսելի նկատմամբ:
Կիսաեզրափակչում Մանուկյանը մաքուր հաղթանակ տարավ վրացի Զուրաբի Դատունաշվիլիի հետ գոտեմարտում:









