Foto

Ունիվերսիադա. թաեքվանդոիստ Սերգեյ Վարդազարյանը բրոնզե մեդալ է նվաճել

Թայվանի Թայփեյ քաղաքում շարունակվում են ամառային համաշխարհային ուսանողական խաղերը:

Ինչպես հայտնում են ՀԱՕԿ լրատվականից, թաեքվանդոիստ Սերգեյ Վարդազարյանը 68 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր: Սա դեռևս Հայաստանի թիմի միակ մեդալն է:

Ձյուդոիստ Անդրանիկ Չափարյանն (81կգ) առաջին գոտեմարտում պարտվել էր, սակայն հետագայում հնարավորություն էր ստացել մասնակցելու սփոփիչ գոտեմարտերին: Երեք մրցակցի հաղթելով՝ Չափարյանը կարողացել է գրավել 7-րդ տեղը: