«Փյունիկի» ֆուտբոլիստներ Ռոբերտ Հակոբյանը, Ալիկ Առաքելյանը, Հովհաննես Պողոսյանը, Վահագն Հայրապետյանը, Նարեկ Ասլանյանը, Ռոբերտ Մինասյանը, Հովհաննես Իլանգյոզյանը և Արթուր Քարտաշյանը հրավիրվել են Հայաստանի Մ21 հավաքական:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստները կմասնակցեն օգոստոսի 27-ից սեպտեմբերի 5-ն անցկացվելիք ուսումնամարզական հավաքին:
Օգոստոսի 31-ին,Մոսկվայում տեղի կունենա Հայաստան Մ21-Ռուսաստան Մ21 հանդիպումը։
Սեպտեմբերի 5-ին,Երևանում Հայաստանի երիտասարդական հավաքականը կխաղա Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների ընտրանու հետ:









