«Google» կորպորացիան օգոստոսի 21-ին ներկայացրել Է նոր գործառական համակարգ, որն ավելի վաղ պայմանականորեն անվանվում Էր «Android O»: Այժմ, սակայն, այն ստացել է «Oreo» պաշտոնական անվանումը՝ թխվածքաբլիթի համանմանությամբ, որն իրենից ներկայացնում Է երկու շոկոլադե սկավառակ՝ քաղցրախյուսի նրբաշերտով: Այս կերպ ինտերնետ-հսկան շարունակել Է գործառական համակարգի նորացված տարբերակներին հրուշակեղենի անվանումներ տալու ավանդույթը, օրինակ՝ «Nougat» (նուգա), «Marshmallow» (զեֆիրի տարատեսակ) և «Lollipop» (սառնաշաքար):
Նորացված գործառական համակարգն արդեն մատչելի Է «Google»-ի մշակած «Pixel» սմարթֆոններում: Ընկերությունը պլանավորում Է սեփական սմարթֆոնի երկրորդ տարբերակը թողարկել հոկտեմբերին և դրանից հետո անցկացնել շնորհանդես, որը կոչված կլինի նպաստելու «Oreo»-ի ավելի լայն տարածմանը:
Vesti.am









