Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը թիմակցին անվանել է աշխարհի լավագույն կիսապաշտպան:
«Պոգբան շատ ուժեղ մտածելակերպ ունի և վստահ է իր ուժերին: Նա չափազանց դիմացկուն է, և տեխնիկապես լավ է պատրաստված: Պոլն աշխարհի լավագույն կիսապաշտպանն է:
Պոգբան երիտասարդ է և կարող է ավելի լավ խաղալ: Եթե նա շարունակի նման կերպ, ապա առաջիկա 5 տարում կարող է «Ոսկե գնդակ» ստանալ»,- Մարսիալի խոսքն է փոխանցում «L’Equipe»-ը:









