Foto

«Մանչեսթեր Սիթի-Էվերթոն»` 1:1. Ռունիի 200-րդ գոլն ԱՊԼ-ում, Ուոքերի նորամուտը՝ կարմիր քարտով

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում ընդունեց «Էվերթոնին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց «Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին, ով խփեց իր 200-րդ գոլն Անգլիայի Պրեմիեր լիգայում:

42-րդ և 44-րդ րոպեներին ստացած դեղին քարտերի պատճառով «Մանչեսթեր Սիթիում» իր նորամուտը նշող պաշտպան Կայլ Ուոքերը հեռացվեց խաղադաշտից:

«Քաղաքայինները» պատասխան գնդակը խփեցին 82-րդ րոպեին: Աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը: 88-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց նաև «Էվերթոնի» կիսապաշտպան Մորգան Շնեյդերլինը:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» և «Էվերթոնը» 4-ական միավորով կիսեցին մրցաշարային աղյուսակի 4-րդից 8-րդ տեղերը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Բորնմութին», իսկ «Էվերթոնը»` «Չելսիին»:

Vesti.am