Foto

Համացանցում հայտնվել են նոր «BMW M5»-ի առաջին պաշտոնական լուսանկարները

Համացանցում հայտնվել են նոր սերդնի «BMW M5» «լիցքավորված» սեդանի առաջին պաշտոնական լուսանկարները: Լուսանկարները հրապարակել Է «Carscoops» հրատարակությունը, որը նշել Է, որ մոդելի դեբյուտը կկայանա առաջիկա 24 ժամում:

Նորույթը բազային տարբերակից տարբերվում Է առջևի թափարգելի այլ ձևավորմամբ, դիֆուզորով և հետևից արտանետման համակարգի չորս կարճախողովակներով, այլ անիվներով և հետևի տեսքի կողային հայելիներով:

«F10» պորտալի մասնակիցների տվյալներով՝ նոր «BMW M5»-ը կարող է դառնալ երկրագնդի ամենաարագընթաց սեդանը: Այն շարժման ﬔջ կդրվի 4,4-լիտրանոց V8 տուրբինացված շարժիչով:

Vesti.am