116 մասնագետներից բաղկացած խումբը, որ ներկայացնում են աշխարհի 26 երկիր, դիﬔլ է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ ինքնավար զենքի մշակուﬓ ու օգտագործուﬓ արգելելու կոչով: Գրում է «The Guardian»-ը:
Ուղերձի հեղինակների թվում են «SpaceX»-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասքը և արհեստական ինտելեկտով զբաղվող ընկերության՝ «DeepMind»-ի հիﬓադիր Մուստաֆա Սուլեյմանը:
Հրատարակությունը հիշեցնում Է, որ վերջերս ՄԱԿ-ը պաշտոնական կոնսուլտացիաներ Է սկսել, որոնք վերաբերում են նման տեսակի զենքի՝ դրոնների և ավտոմատացված տանկերի օգտագործմանը:
Ուղերձի հեղինակներն ուշադրություն են հրավիրում ՄԱԿ-ի Սովորական սպառազինությունների մասին կոնվենցիայի վրա և նախազգուշացնում են, որ սպառազինությունների նոր մրցավազքն աշխարհին սպառնում Է այդ բնագավառում երրորդ հեղափոխությամբ, որը հաﬔմատելի Է վառոդի և ﬕջուկային զենքի ստեղծման հետ: Փաստաթղթում նշված Է՝ «եթե Պանդորայի արկղը բացվի, այն փակելը չափազանց դժվար կլինի»:
«Երբ ինքնավար մահաբեր զենքն ստեղծվի, այն թույլ կտա ռազմական գործողություններ վարել նախկինում չտեսնված մակարդակով և այնպիսի սեղմ ժամկետներում, որ մարդկությունն ի վիճակի չի լինի դրանք գիտակցել»,- ասված Է ուղերձում:









