«Գինեսի» գրքի քառակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը 2016 թվականի ԱՄՆ-ում հերթական ռեկորդն է սահմանել՝ մարմնամարզական պտտաձողի վրա կատարելով 92 անընդմեջ պտույտ՝ ձեռքերի հակառակ բռնվածքով: Ֆահրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ռեկորդի մասին փաստող սերտիֆիկատն օրերս է ստացել: Սա մարզիկի թվով 5-րդ ռեկորդն է:
«Այսպիսի ռեկորդ ոչ մի մարմնամարզիկի կողմից չի եղել, մարզվել եմ մոտ երեք տարի: Սա 5-րդ ռեկորդն է: Մարմնամարզության մեջ եզակի է, երբ մարմնամարզիկը 5 սերտիֆիկատ ունի»,- ասաց նա:
Ըստ Ֆահրադյանի պտտաձողը սպորտային մարմնամարզության ձևերից է, սակայն փոքր-ինչ յուրահատուկ. «Պտույտներն արտասովոր են, գրեթե երկու մատով եմ բռնվում պտտաձողից՝ թևերը հակառակ վիճակում: Ռեկորդին նախապատրաստվելը երկար է տևել: 94 պտույտ եղավ, հայտով տրված էր 51-ը»: Նա հայտնեց, որ մարմնամարզության դպրոց է հիմնել և, որ դասավանդում է ԵՊՀ սպորտի ամբիոնում. «Այս պահին նպատակս այն է, որ իմ դպրոցի երեխաներն էլ հետագայում մեծ հաջողություններ ունենան»:Vesti.am









