Foto

150 մլն եվրոյով Բորուսիան մի քանի Դեմբելե կգնի

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեի կազմակերպած գործադուլը: Գրում է  «ESPN»-ը:

«Եթե Դեմբելեն լիներ «Բավարիայի» ֆուտբոլիստ, ապա նա կտուգանվեր ամսական աշխատավարձով: Յուրաքանչյուր մարզումը բաց թողնելու համար նա կվճարեր 100 հազար եվրո տուգանք: Եվ այդպես մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը:

Եթե Դեմբելեի գործողությունների հետևում կանգնած է «Բարսելոնան», ապա այլևս նրան չեմ հարգում: Ստորություն է ֆուտբոլիստին հրահրել գործող պայմանագիրը խզելուն:

Սակայն եթե «Բորուսիան» Ուսմանի համար ստանա 130 կամ 150 միլիոն եվրո, ապա ակումբը կշահի դրանից, քանի որ Դեմբելեն ավելի քիչ արժի: Այդ գումարով կարելի է գնել մի քանի Դեմբելե»,- ասել է Հյոնեսը: