Foto

«Ռեալը» Կովաչիչին չի վաճառի

«Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչի տրանսֆերի համար Թուրինի «Յուվենթուսը» մադրիդյան ակումբին առաջարկել է 75 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել: Գրում է «AS»-ը:

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնարկած մրցաշրջանում ֆուտբոլիստին դիտարկում է որպես իր հիմնական խաղացողներից մեկը և մտադիր չէ հրաժեշտ տալ նրան:

Կովաչիչը «Ռեալ» է տեղափոխվել 2015 թվականին «Ինտերից»:   «Ռեալ»  նրա համար վճարել էր 31 միլիոն եվրո:

Vesti.am