Foto

Սենթ Լուիս. Լևոն Արոնյանը նվաճեց հաղթողի տիտղոսը

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը նվաճեց Սենթ Լուիսում անցկացվող արագ և կայծակնային խաղի մրցաշարի հաղթողի տիտղոսը:

Ավարտից երկու տուր առաջ արդեն Արոնյանը, վաստակելով 22.5 միավոր, անհասանելի էր դարձել հետապնդողների համար: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեին 20-ական միավոր:

Կայծակնային խաղի մրցաշարի երկրորդ շրջանում Արոնյանի մրցախաղը աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի հետ ավարտվեց ոչ ոքի:

Երկրորդ շրջանում Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչուն, վիետնամցի Լե Կուանգ Լիեմին, ամերիկացի Ֆաբիանո Կարուանային, կուբացի Լենիեր Դոմինգեսին պարտվեց չեխ Դավիդ Նավարային, մյուս պարտիաները ավարտեց ոչ ոքի: Արոնյանի վերջնական արդյունքն է 24.5 միավոր: