Foto

Արցախում պայմանագիր է կնքել Եգոր Լուգովոյը

«Արցախում» է հանդես գալու ուկրաինացի Եգոր Լուգովոյը:

22-ամյա ֆուտբոլիստը մինչև հունվար պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:

Լուգովոյը հանդես է եկել Խարկովի «Մետալիստում», Կիևի «Դինամոյում», Դոնեցկի «Մետալուրգում», Դնեպրոձերժինսկի «Ստալում». նրա վերջին ակումբը եղել է «Սումին»:

Եգորը ձախ պաշտպան է, «Արցախում» հանդես է գալու 33 համարի խաղաշապիկով:

«Արցախ» ֆուտբոլային ակումբի Ֆբ էջից: