ԱԱ 2019-ի նախընտրական փուլում Հայաստանի հավաքականի ելույթներին մեծ ուշադրությամբ հետևում են նաև եվրոպական ակումբները, գրում է Բասկետբոլի Հայաստանի հավաքականը:
Հայաստանի ազգային թիմի առաջատար խաղացողներից Անդրանիկ Չրաբաշը մեկ տարվա պայմանագիր է կնքել Բելգիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Աալստար» թիմի հետ։
Նախկինում Անդրանիկը ելույթ էր ունենում ԱՄՆ-ի ուսանողական լիգայում՝ հանդես գալով «Բուտլեր Բուլդոգսի» կազմում։
ԱԱ2019-ի ընտրական փուլում 23-ամյա Չրաբաշը 5 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում՝ միջինը վաստակելով 12,6 միավոր։









