Foto

ՖԻՖԱ-ն ներկայացրել է լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին

Ֆուտբոլի ﬕջազգային ֆեդերացիան ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:

ՖԻՖԱ-ի ներկայացրած ցուցակում ընդգրկվել են Պիեռ-Էﬔրիկ Օբաﬔյանգը (Դորտմունդի «Բորուսիա»), Լեոնարդո Բոնուչին («Յուվենթուս»/«Միլան»), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենթուս»), Դանիել Կարվախալը («Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Պաուլո Դիբալան («Յուվենթուս»), Անտուան Գրիզմանը («Աթլետիկո»), Էդեն Ազարը («Չելսի»), Զլատան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ»), Անդրես Ինիեստան («Բարսելոնա»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), Նգոլո Կանտեն («Չելսի»), Տոնի Կրոսը («Ռեալ»), Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), Մարսելոն («Ռեալ»), Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Լուկա Մոդրիչը («Ռեալ»), Կեյլոր Նավասը («Ռեալ»), Մանուել Նոյերը («Բավարիա»), Նեյմարը («Բարսելոնա»/ՊՍԺ), Սերխիո Ռամոսը («Ռեալ»), Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»), Լուիս Սուարեսը («Բարսելոնա») և Արտուրո Վիդալը («Բավարիա»):

Լավագույնի ընտրության քվեարկությանը կմասնակցնեն ազգային թիﬔրի մարզիչները և ավագները, ԶԼՄ ներկայացուցիչները: Այն կﬔկնարկի օգոստոսի 21-ին և կավարտվի սեպտեմբերի 7-ին:

Vesti.am