Foto

Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկած կայծակնային խաղի մրցաշարում ավարտվել է առաջին օրը: Այդ մասին փոխանցում է Armsport.am-ը:

9 տուրից հետո Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը վաստակել է 6.5 միավոր և արագ շախմատի մրցաշարի արդյունքի հետ միասին միավորների քանակը հասցրել է 18.5-ի, ինչի շնորհիվ միանձնյա գլխավորում է աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող ամերիկացի Հիկարու Նակամուրան նրան զիջում է երկու միավոր:

Այսօր կանցկացվեն մրցաշարի վերջին 9 տուրերը: