Foto

Լողափնյա վոլեյբոլիստները կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշի համար

Օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստներն առաջին անգամ կմասնակցեն վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:

«Մրցաշարը կանցկացվի Էստոնիայի Պյարնու քաղաքում և 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական փուլ է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը:

Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականները հայտնվել են «D» խմբում: Պատանիները (Արման Միսկարյան և Ռազմիկ Հակոբյան) կխաղան Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի և Պորտուգալիայի իրենց հասակակիցների հետ: Աղջիկները (Վերոնիկա Կոշկարյան և Սվետլանա Մարգարյան) ևս կխաղան նույն թիմերի, ինչպես նաև Մակեդոնիայի հավաքականի հետ:

«Միսկարյանն ու Հակոբյանը օգոստոսի 24-ից 27-ը հանդես կգան նաև Կազանում կայանալիք մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում»,-ասաց Կարեն Ասմարյանը: