Բարսելոնայի կենտրոնում կատարված ահաբեկչության հետևանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ: Այդ մասին տեղեկացնում Է, օգոստոսի 18-ին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը հղում անելով տեղական իշխանություններին:
Առայժմ հայտնի Է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռուﬕնիայի և Ալժիրի քաղաքացիներ:
Առնվազն 13 մարդ Է զոհվել եւ ավելի քան 100-ը ﬖասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիﬖերի տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում իր տակ Է առել բազմությանը: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել Է ջիհադական ահաբեկչություն, որը գլոբալ պատասխան Է պահանջում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող Է վերջնական չլինել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ նախնական տվյալներով Իսպանիայի Բարսելոնա քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան:













